Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Ապրիլի 14. Սպանվեց Արթուր Մկրտչյանը, նախարար նշանակվեց Սեյրան Օհանյանը, SAS-ի Արտակը հեռացվեց ՕԵԿ-ից

1992-ի ապրիլի 14-ին իր տան մոտ սպանվեց Լեռնային Ղարաբաղի Գերագույն խորհրդի առաջին նախագահ, 34-ամյա Արթուր Մկրտչյանը։

1998-ի ապրիլի 14-ին հայ գրականագետները շարունակում են փնտրել 1848-ի հենց այս օրն անհետ կորած Խաչատուր Աբովյանին։

Ազգային Ժողովն 1998-ի այս օրը քննարկում էր «Զենքի մասին» օրինագիծը՝ ազատականացնե՞լ նրա վաճառքը, թե՝ ոչ։

Կոմունիստները 2000 թվականի ապրիլի 14-ին հետաքրքիր բացահայտում են անում՝ Ղարաբաղի վարչապետ Անուշավան Դանիելյանը նրանց ասել է, որ Արցախը ոչ հայերինն է, ոչ էլ ադրբեջանցիներինը, այն ռուսական կայսրության հող է, հետեւաբար այն կարիք չունի մտնելու Ռուսաստան-Բելառուս միության մեջ։

2008 թվականի ապրիլի 14-ին Հայաստանի պաշտպանության նախարար է նշանակվում Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, որը նշանակման պահին Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետն էր։