Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Տիգրան Կ.Հարությունյանը հաղթեց շախմատի LUC Open-2019 մրցաշարում

Ֆրանսիայի Լիլ քաղաքում կայացած LUC Open-2019 շախմատի միջազգային մրցաշարում հաղթեց Հայաստանի ներկայացուցիչ Տիգրան Կ.Հարությունյանը:

Վերջերս գրոսմայստերի կոչման արժանացած մեր 21-ամյա շախմատիստը 9 հնարավորից վաստակեց 7,5 միավոր եւ միանձնյա գրավեց առաջին տեղը: Գլխավոր մրցանակից բացի նա կստանա նաեւ 1200 եվրո պարգեւավճար:

Մրցանակային 2-3-րդ տեղերը 7-ական միավորով բաժանեցին ուկրաինացի գրոսմայստեր Վիտալի Սիվուկն ու ադրբեջանցի Նամիգ Գուլիեւը: