Բացել լրահոսը Փակել լրահոսը
Nairit nkar
A A
Տնտեսություն

Պետությունը «Նաիրիտ»-ում պետք է ստեղծի բավարար պայմաններ՝ ներդրողներին հետաքրքրելու համար

Այսօր  տեղի ունեցավ եռակողմ քննարկում «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի սնանկացման գործերի կառավարիչ Կարեն Ասատրյանի, ՀՀ ՀԽ-ի  ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի արդյունաբերական քաղաքականության հարցերի ենթահանձնաժողովի անդամների և բնական պաշարների նախարարության ներկայացուցիչ Հրայր Հարությունյանի միջև, որի ժամանակ քննարկվեց գործարանի վերագործարկման հնարավորությունները և կառավարությանը առաջարկություններով հանդես գալու որոշումը:

«Նաիրիտ գործարան» ՓԲԸ սնանկացման գործերի կառավարիչ Կարեն Ասատրյանը նշում է, որ մինչ օրս մասնագիտական եզրակացություն չկա, թե Նաիրիտի հնարավոր վերագործարկման արդյունքում ազգաբնակչությունը և բնապահպանությունը ինչ ռիսկային գոտում կարող է հայտնվել: Նրա կարծիքով՝ վերագործարկման համար պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ ընկերությունը  ունի 240 մլն դոլարի պարտավորություն, իսկ ընկերության գույքը կազմում է 30մլրդ դրամ: Արդյոք հավանական ներդնողը այդ բեռը կվերցնի իր վրա և ինչպե՞ս պետք է դա իրականացնի:

«2007թ-ին, երբ գործարանը արտադրանք է թողարկել, արտադրված կաուչուկի ինքնարժեքը կազմել է 3100 կամ 3150 դոլար, սակայն նույն 2007 թվականին վաճառքի պայմանագրով այն վաճառվել է ինքնարժեքից ցածր՝ 2600, 2700 դոլարով: Այդ գործի հետ կապված 2017 թվականից քննչական կոմիտեում հարուցված է քրեական գործ, որի քննությունը շարունակվում է» ասաց Կարեն Ասատրյանը:

Հարցին՝ գործարանը հնարավո"ր է շահագործել և արտադրության ցիկլը վերականգնել, Կարեն Ասատրյանն ասաց, որ Նաիրիտը, որպես համակարգ՝ չի աշխատում, բայց ունի հիմնական 5 արտադրություններ և սարքավորումներ, որոնք բավարար վիճակում են և հնարավոր է շահագործել: Ըստ նրա, պետությունը պետք է ստեղծի բավարար պայմաններ, որպեսզի խոշոր կազմակերպությունների մոտ հետաքրքրություն առաջանա ներդրումներ իրականացնելու համար: