A
A
Պաշտոնական Բաքուն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի՝ Ստրասբուրգում արած հայտարարությանը
Աջակցիր «Ա1+»-ինՊաշտոնական Բաքուն ի դեմս Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլլաևի, արձագանքել է Ստրասբուրգում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ հայկական կողմն առաջարկում է Ադրբեջանին դադարեցնել «ռազմական հռետորաբանությունն ու հրաժարվել ուժի կիրառման սպառնալիքներից»։
Լեյլա Աբդուլլաևան ասել է, որ Բաքուն կոչ է անում ՀՀ վարչապետ Փաշինյանին անհապաղ դուրս բերել հայկական զորքերը «Ադրբեջանի գրավյալ տարածքներից՝ ապահովելու համար ուժի չկիրառումը ղարաբաղյան հակամարտության գոտում»:
«Ի պատասխան առաջարկում ենք ՀՀ վարչապետին քայլեր ձեռնարկել անհապաղ դուրս բերելու համար հայկական զինված ուժերն Ադրբեջանի տարածքներից միջազգային հանրության պահանջների հիման վրա՝ հանուն տարածաշրջանում կայուն խաղաղության, անվտանգության և բարգավաճման»,-ասել է նա;
Այս մասին տեղեկանում ենք Interfax.az-ից։