Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Հակոբ Մկրտչյանը՝ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն (տեսանյութ)

Հայաստանի ծանրորդ Հակոբ Մկրտչյանը ոսկե մեդալ նվաճեց Բաթումիում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնության 89 կգ քաշային կարգում:

Մեր մարզիկը պոկում վարժությունում 164 կգ արդյունքով գրավեց 4-րդ տեղը, բայց ահա հրում վարժությունում իրեն ենթարկեց 207 կգ-ոց ծանրաձողը եւ երկամարտի 371կգ արդյունքով ճանաչվեց հաղթող: Նա միաժամանակ Եվրոպայի ռեկորդ սահմանեց երկամարտում:

Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Դավիթ Հովհաննիսյանը երկամարտի 360 կգ (165+195) արդյունքով դարձավ բրոնզե մեդալակիր: Պոկում վարժությունում 22-ամյա մարզիկը բրոնզե փոքր մեդալ նվաճեց:

Հիշեցնենք, որ մինչ այդ Հայաստանի ներկայացուցիչներից միայն Իզաբելլա Յայլյանն (59 կգ) էր պոկում վարժությունում էր նվաճել փոքր արծաթե մեդալ: