Բացել լրահոսը Փակել լրահոսը
exxv
A A
Պաշտոնական

Ինչպես կարող է մարդը օկուպացնել այն տարածքը, որտեղ ինքը ծնվել է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար բանակցային ֆորմատի ո՛չ  փոփոխություն է ակնկալում և, ոչ էլ պահանջում է: Հայաստանը ցանկանում է վերականգնել բանակցային ֆորմատը, այս մասի ԵԽԽՎ-ում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

«Մենք բացարձակապես բանակցային ֆորմատի փոփոխության հարց չենք դնում: Մենք դնում ենք  բանակցային ֆորմատի նույն ձևաչափում քննարկումը շարունակելու: Սա մեզ համար նախապայման և քմահաճույք չէ»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

 Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը չի կարող լուծվել առանց Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչի:

«Շատ հաճախ օգտագործվում է  օկուպացիա բառը: Այն  մարդիկ, որոնք այսօր ապրում են  Ղարաբաղում,  այդ մարդիկ ծնվել, ապրել են Ղարաբաղում, նրանց պապերն են ապրել Ղարաբաղում: Ինչպես կարող է մարդը օկուպացնել այն տարածքը, որտեղ ինքը ծնվել է, որտեղ  իր երեխան է ծնվել, և որտեղ ծնվել, ապրել և հուղարկավորված են իր նախկինները»:

 Նիկոլ Փաշինյանը հավելեց՝  Հայաստանի առաջարկը բանակցային սեղանի շուրջ նստելն է՝  կոնֆլիկտի բոլոր կողմերով:

«Համաձայնել,  որ մենք խոսում ենք ոչ թե հարցի չկարգավորման, այլ հարցի կարգավորման մասին: Համաձայնել, որ մեր օրակարգը, ոչ թե իրար ոչնչացնելու օրակարգ է, այլ հարցերը կարգավորելու  օրակարգ է, այնպես, ինչպես հարիր է 21-րդ դարի մարդկանց»: