Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ազգն է գալիս». ակցիա՝ տրանսգենդերների դեմ

Հասարակություն
56944957_272969993639156_7910864244906655744_n

ՀՀ Ազգային ժողովի դիմաց «Ազգն է գալիս» նախաձեռնության գլխավորությամբ տեղի ունեցավ բողոքի ակցիա, օրերս խորհրդարանում ելույթ ունեցած տրանսգենդերի կապակցությամբ։ Նրանք պատգամավորներից որևէ մեկի հետ հանդիպում էին պահանջում։ Ցուցարարները թղթից պատրաստված ամբիոն էին բերել ու ցանկանում էին «նվիրել» ազգային ժողովին։ Ցուցարարների խոսքով այն կփոխարինի ելույթ ունեցած տրանսգենդերի կողմից պղծված ամբիոնին։ Սակայն այդպես էլ պատգամավորներից ոչ ոք նրանց չհանդիպեց։

Ցուցարարները շարժվեցին Ազգային ժողովի մեքենաների համար նախատեսված անցակետի մոտ։ «Այսուհետև ոչ մի պատգամավոր իրավունք չունի խոսել ազգի և հայրենիքի անունից», - հայտարարեց ակցիայի մասնակից Հրայր Կոստանյանը։

Ցուցարարները դադարեցրեց իրենց ակցիան, որին հաջորդեց նաև իրենց իսկ կողմից աղտոտած տարածքի մաքրումը։