A
A
ԱԱԾ-ն հայտնաբերել է «Ֆեյսբուք»-ում հայտնի ֆեյք էջի տակ թաքնված անձին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱզգային անվտանգության ծառայությունը հայտնաբերել և ձերբակալել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրանցված «Դուխով Հայաստան, բաց հասարակություն» ֆեյք էջի տակ թաքնված անձին. լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը: «Ֆեյքերի հետ կապված հանձնարարությունը, որը ստացվել է վարչապետից, արդեն կատարվել է: Այսօր ձերբակալվել է մեկ անձ, որը «Ֆեյսբուք»-ում ակնհայտ ապատեղեկատվություն տարածող «Դուխով Հայաստան, բաց հասարակություն» շատ հայտնի էջի տակ թաքնված անձն է: Հարուցվել է քրեական գործ ռասայական, կրոնական և ազգային ատելություն սերմանելու հատկանիշներով»,- ասաց Վանեցյանը: Արթուր Վանեցյանը հորդորեց գործի հետ կապված այլ մանրամասները ճշտել Ազգային անվտանգության մամուլի ծառայությունից: