Վրաստանի թագավորը փախել է. «ԱլիքՄեդիա»
Վրաստանում թագավորական կրքեր են. դատարան է գործը հասել՝ պարզելու, թե ով է Բագրատիոնիների անմիջական ժառանգորդ ճյուղը։ Վրաց թագավորական տոհմի՝ Բագրատիոնիների երկու ճյուղերի ներկայացուցիչներն իրար դեմ են դուրս եկել։ Բագրատիոնիների թագավորությունը սկիզբ է առել 978 թվականին՝ Բագրատ III-ի գահակալությամբ։ Բագրատիոնիների դինաստիան իշխել է մինչև1801 թվականը, երբ կայսր Ալեքսանդր 1-ինի հրամանով վրացական թագավորությունը միացվեց Ռուսաստանին։ Այսօր «ԱլիքՄեդիան» հայտնում է , որ Դավիթ Բագրատիոնի-Մուխրանելին Իսպանիա է մեկնել: Այս մասին հայտնել է նրա փաստաբան Դավիթ Չխեիձեն: Ըստ փաստաբանի, երկրից մեկնելու պատճառը եղել է Դավիթ Բագրատիոնիի մոր առողջական վիճակը: Փաստաբանը նաև ասել է, որ Դավիթ Բագրատիոնին չի պատրաստվում վկայություն տալ: Հիշեցնենք, որ Աննա Բագրատիոնի-Վրաստանցին դատի է տվել նախկին ամուսնուն՝ Դավիթ Բագրատիոնի-Մուխրանելիին՝ նրան մեղադրելով թագաժառանգի անվան ներքո ներկայանալու և պատմությունը խեղաթյուրելու համար: Բագրատիոնի-Վրաստանցիները պնդում են, որ Դավիթ Բագրատիոնի-Մուխրանելին թագավորական ընտանիքի անունից Եվրոպայում հանդիպումներ է անցկացնում, պատվոգրեր է հանձնում, սակայն դրա իրավունքը չունի։ Արքայական տոհմի երկու ճյուղերի ներկայացուցիչներն էլ միմյանց ինքնակոչ են անվանում: