Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ասաց՝ մամ, բոլորին շատ-շատ կարոտել եմ. զոհվածի մայրը հիշում է որդու հետ վերջին զրույցը (տեսանյութ)

Հասարակություն
bagrat-nkar

Քառօրյա պատերազմի մասնակից Բագրատ Ալեքսանյանը ծառայում էր Արցախի Ջաբրայիլի զորամասում: Ծառայության ավարտին մնացել էր 2,5 ամիս: Վերջին անգամ մայրը որդու հետ խոսել է ապրիլի 1-ին: «Երբեք չէի մտածի, որ կարող է վերջին անգամը լինի: Ասաց՝ մամ, բոլորին շատ-շատ կարոտել եմ»,- հիշում է տիկին Նարինեն։ Մինչև զորացրվելը, Բագրատը պիտի 5 օրով տուն գար: Նրան խրախուսանքի արձակուրդ էին տվել: «Ցավոք.  դաժան ապրիլը խլեց հերոս որդուս կյանքը: Իր հրամանատարը ասում էր, թե տեսել է, ինչպես է  Բագրատը արիաբար մարտնչում: Ընկերները պատմում էին, որ բավականին մեծաքանակ թվով վնասներ է հասցրել թշնամուն»,- հուզվում է մայրը: Մանրամասն՝ տեսանյութում: