A
A
ՀՅԴ-ն պահանջում է բացահայտել Հրաչ Մուրադյանի սպանությունը (տեսանյութ)
ՀՅԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՄԱՐՄՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ 2019 թվականի ապրիլի 2-ին լրանում է Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի ղեկավար, արցախյան ազատամարտի հերոս Հրաչ Մուրադյանի դավադիր սպանության 6-րդ տարելիցը: Սա ազգային արժանապատվության և հայոց պետականության վրա կրակոց էր, որը երբեք անհետևանք չի մնում: 2016 թվականի այս նույն օրը թշնամին էր կրակում հայրենքի պաշտպանի վրա: Խոնարհում և հարգանքի տուրք ապրիլյան պատերազմի մեր հերոսներին: Վերլուծելով սպանությանը հաջորդող ժամանակաշրջանում այս գործի բացահայտմանն ուղղված հանրային պահանջն ու պատկան մարմինների վարքագիծը, Արձանագրում ենք՝
- Հանրությունը պահանջում է այս ոճրագործության կազմակերպիչների, կատարողների, պատվիրատուների և օժանդակողների ամբողջական բացահայտում և պատախանատվության կիրառում:
- Հանրային մեծ հեղինակություն վայելող, համայնքի ղեկավարի քաղաքական պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ, իր իսկ աշխատանքային տարածքում իրականացված այս հանցագործությունը սոսկ մեկանգամյա գործողություն չէր, այլ նաև արդյունք պետական և հատկապես իրավապահ համակարգի անտարբերության:
- Հրաչ Մուրադյանի սպանությանը նախորդել էին նրա կյանքին վերջ տալու հանցավոր փորձեր, որոնց հանդեպ իրավապահ համակարգի անգործությունը նաև հանգեցրեց 2013թ. ապրիլի 2-ի ոճրագործությանը:
- Շարունակվող անտարբերության գլխավոր պատճառը, թերևս այն է, որ Հրաչ Մուրադյանը չէր հանդիսանում իշխող ուժի ներկայացուցիչ: Փոխվել են ժամանակները, փոխվել են իշխանությունները, սակայն չեն փոխվել մոտեցումները: Արդարադատության հարցում իշխանությունները դեռ սահմանափակվում են միայն իրենց քաղաքական հետաքրքրություններով: Սա հեղինակազրկում է պետության իրավապահ համակարգը:
- Հանցագործության բացահայտման առումով չկա որևէ տեղաշարժ: Նախընթաց ժամանակահատվածը առայժմ հաստատում է այս հարցում երկրի իրավապահ համակարգի անկարողությունը:
- Վերսկսել քրեական գործի վարույթը,
- Փոխել քննչական ենթակայությունը,
- Քրեական գործն ամբողջացնել Հրաչ Մուրադյանին կյանքից զրկելու հաջորդաբար իրականացված բոլոր գործողություններով,
- Բացահայտել ապացույցների քողարկման և անտեսման իրական շարժառիթները, մեղավոր անձանց ենթարկել պատասխանատվության,
- Ակտիվ և հետևողական ջանքեր գործադրել գործին առնչվող բոլոր ապացույցների հայթայթման և վկաների ներգրավման համար,
- Գլխավոր դատախազի երաշխավորումն ու անմիջական ներգրավումը՝ գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության իրականացմանը: