Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵԿՄ արտահերթ 12-րդ համագումարը կկայանա ապրիլի 7-ին

Պաշտոնական
ekm

Այսօր՝ ապրիլի 2-ին, տեղի ունեցավ ԵԿՄ վարչության նիստ՝  ԵԿՄ 12-րդ արտահերթ համագումարի հրավիրման օրակարգով: ԵԿՄ վարչության նիստը որոշեց.

  • Հրավիրել ԵԿՄ 12-րդ արտահերթ համագումար:
  • Համագումարը անցկացնել ապրիլի 7-ին ( սկիզբը ժամը 1200-ին) ՀՀ Կառավարության նիստերի դահլիճում (հասցեն՝ Մելիք-Ադամյան 1):
  • Համագումարի օրակարգում ընդգրկել հետևյալ հարցերը.
  1. ՀՀ Երկրապահ կամավորականների միության վարչության և վարչության նախագահի ընտրություններ,
  2. ՀՀ Երկրապահ կամավորականների միության վերստուգիչ հանձնաժողովի ընտրություններ,
  3. ՀՀ ԵԿՄ 12-րդ արտահերթ համագումարի հայտարարությունը:
ԵԿՄ լրատվության և հանրության հետ կապերի բաժին