TI’ME-ը և Chronograph-ը ներկայացրել են Հայաստանը շվեյցարական հայտնի Baselworld ցուցահանդեսին (տեսանյութ)
Baselworld- ը ժամացույցների, ոսկերչական իրերի և թանկարժեք քարերի աշխարհի ամենաառաջատար ցուցահանդեսն է, որն ամեն տարի տեղի է ունենում Շվեցարիայի Բազել քաղաքում: Այս տարի ևս, միավորել էր ավելի քան 45 երկրներից ոլորտի լավագույն ապրանքանիշերին, ամենաազդեցիկ լրատվամիջոցներին և գնորդներին, որոնց թվում արդեն 10-րդ անգամ հանդես եկավ «Գալաքսի» ընկերությունների խումբը՝ ի դեմս Chronograph և TI’ME կոնցեպտային խանութ սրահների ներկայացուցիչների։
«Հայաստանի ներկայությունը չափազանց կարևոր է համաշխարհային այս իրադարձությանը, որովհետև հնարավորությունն է ստեղծվում ներկայացնելու մեր հաջողության պատմությունը, TI’ME-ի միջոցով ճանաչելի դարձնել Հայաստանը որպես ոլորտում մրցունակ երկիր , պատկերացում կազմել Հայաստանի տնտեսական ակտիվության և զարգացման վերաբերյալ»,-նշեց TI’ME ընկերության գլխավոր տնօրեն Արսեն Մնացականյանը:
Baselworld-ը բացառիկ և ամենահեղինակավոր հարթակն է աշխարհում ժամագործության և զարդերի ոլորտում, և այս տարի ցուցահանդեսի այցելուների թիվը գերազանցել է 100,000-ը, իսկ մասնակից ընկերությունները եղել են 1800 են:
«Baselworld- ը դասական համարվող այս ոլորտի նորարարություններն ու փոփոխվող տենդենցները, բանակցել և համաշխարհային ճանաչում ունեցող անուններ բերել հայկական շուկա»,-ասաց Chrongraph խանութ սրահի տնօրեն Գաբրիել Ավետիսյանը։
Նշենք, որ TI’ME խանութ-սրահը գործում է Հայաստանում, Վրաստանում և Բելոռուսում, իսկ Chronograph խանութ սրահը ներկայացված է Հայաստանում և Վրաստանում։ Երկու խանութ սրահներն էլ հանդես են գալիս «Գալաքսի» ընկերությունների խմբի կազմում, որը հիմնադրվել է Հայաստանում 1999թ.-ին և միավորում է ավելի քան 15 անուն բրենդներ ավելի քան 3000 աշխատակիցներով։
