Բացել լրահոսը Փակել լրահոսը
photo_2025-12-11_09-10-02
A A
Պաշտոնական

Արտաշատի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 11-ին՝ ժամը 9։00-ի դրությամբ, Մեղրիի տարածաշրջանում ձյուն է տեղում։
 
Վարդենիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին  տեղ-տեղ մերկասառույց է։
 
Արտաշատի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 40-50 մետր։
 
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։
 
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: