Բացել լրահոսը Փակել լրահոսը
3 (9)
A A
Պաշտոնական

Հրդեհ Երևանի բանկերից մեկում․ կա տուժած

Դեկտեմբերի 11-ին, ժամը 06:18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ ծուխ է նկատվում Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցում գտնվող բանկերից մեկում։

Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը։

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Պարույր Սևակի փողոցում գտնվող բանկերից մեկի նախասրահում (100 քմ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։00-ին, մարվել՝ 07։09-ին։ Այրվել է նախասրահը՝ մասամբ (70 քմ), ջերմահարվել՝ նախասրահում առանձնացված աշխատասենյակներ (30 քմ)։

Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։