A
A
Բասկետբոլ` ուղիղ եթերում
Աջակցիր «Ա1+»-ին
«Հատիսի» հանդիպումները կհեռարձակվեն ուղիղ եթերում:
Այսպիսի որոշում է ընդունվել Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանի և «Հատիսի» ղեկավարների հանդիպումից հետո: Նրանք քննարկել են Եվրոգավաթի խաղարկությունում «Հատիսի» մասնակցությամբ հանդիպումների հեռարձակմանը վերաբերվող մի շարք հարցեր:
Ինչպես գիտեք'նոյեմբերի 12-ին մեկնարկում է բասկետբոլի կանանց Եվրոպայի գավաթի խաղարկությունը, որին առաջին անգամ մասնակցելու է նաև հայկական թիմ' հանձինս «Հատիսի»:
Թիմը 3-ական հանդիպում է անցկացնելու սեփական հարկի տակ և հյուրընկալվելիս: «Հատիսը» նոյեմբերի 17-ին Երևանում մրցելու է ռուսական «Չեվակատայի», դեկտեմբերի 3-ին' հունական «Աթինաիկոսի», դեկտեմբերի 17-ին' թուրքական «Բեշիքթաշի» հետ: