2008 թ վերջին մրցանակը
Աջակցիր «Ա1+»-ին
Հայաստանի սուպերգավաթը երկրորդ անգամ կվիճարկեն «Փյունիկն» ու «Արարատը»:
Այսօր «Հանրապետական» մարզադաշտում կխաղարկվի մրցաշրջան-2008-ի վերջին ֆուտբոլային մրցանակը: Խոսքը վերաբերում է Հայաստանի սուպեգավաթին, որը երրորդ անգամ անցկացվում է սեպտեմբերի 24-ին'ի հիշատակ հայկական ֆուտբոլի երախտավոր Հակոբ Տոնոյանի տարեդարձի:
2008-ի սուպերգավաթը կվիճարկեն այդ տարվա չեմպիոն «Փյունիկն» ու գավաթակիր «Արարատը»: Խաղը կսկսի ժամը 20:00-ին: Հանդիպումը սպասարկելու է ՖԻՖԱ-ի մրցավար Կարեն Նալբանդյանը:
«Փյունիկի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը նախապես հայտարարել է, որ թիմը հանդես կգա փոխարինող կազմով, քանի որ երեք օր անց «Փյունիկը» պետք է անցկացնի առաջնության հերթական հանդիպումը: Ի դեպ, «Արարատը» հնարավոր է նույնպես ներկայանա ոչ հիմնական կազմով, որովհետեւ թիմը սեպտեմբերի 28-ին եւս շատ կարեւոր հանդիպում ունի «Կիլիկիայի» հետ:
Ինչեւէ, «Արարատն» ու «Փյունիկը» 2-րդ անգամ կհանդիպեն սուպերգավաթի եզրափակիչում: 1997-ին կայացած առաջին խաղում երկրի չեմպիոն «Փյունիկը» 2:0 հաշվով հաղթեց գավաթակիր «Արարատին», որին, ի դեպ, երկու շաբաթ առաջ պարտվել էր գավաթի եզրափակիչում (0:1): Ավելացնենք, որ «Փյունիկը» վեց անգամ նվաճել է սուպերգավաթը: Վերջինս անկախ Հայաստանի միակ մրցանակն է, որին դեռեւս չի տիրել «Արարատը»: