Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը 22 ընտրյալների մեջ

Սպորտ

 

Շախմատի Հայաստանի պատանեկան հավաքականը կգլխավորի Եվրոպայի չեմպիոն Սամվել Տեր-Սահակյանը:

 

Շախմատի Հայաստանի պատանեկան հավաքականը' Սամվել Տեր-Սահակյան, Հայկ Գ. Վարդանյան, Տիգրան Ս. Պետրոսյան, Ռոբերտ Աղասարյան, Վահե Բաղդասարյան կազմով, կմասնակցի այսօր Թուրքիայի Ախիսար քաղաքում մեկնարկող շախմատի թվով 16-րդ համաշխարհային պատանեկան օլիմպիադային: Մեր թիմում առաջին խաղատախտակի վրա հանդես կգա Սամվել Տեր-Սահակյանը, ով վերջերս նվաճեց Եվրոպայի մինչև 18 տարեկանների չեմպիոնի կոչումը:

 

Օլիմպիադան կանցկացվի շվեյցարական մրցակարգով, 10 տուրով: Յուրաքանչյուր պարտիան կտեւի 90 րոպե, այնուհետեւ շախմատիստներին կտրվի 30-ական վայրկյան յուրաքանչյուր քայլի համար:

 

Օլիմպիադային կմասնակցեն 22 թիմեր, ընդ որում դրանցից 6-ը ներկայացնում են կազմակերպիչ երկիր Թուրքիան: Առավել բարձր վարկանիշ ունի Ռուսաստանի հավաքականը' 2421 միավոր, ապա հաջորդում են Հնդկաստանը' 2339, Հայաստանը' 2332, Ադրբեջանը' 2319, Հունգարիան' 2285, Վրաստանը' 2237 (1-ին տուրի զույգերը կազմելիս հաշվի է առնվում հենց հավաքականների վարկանիշը):     

 

Այսօր տեղի կունենա օլիմպիադայի մասնակիցների գրանցման արարողությունը: Վաղը կկայանա 1-ին տուրը, այնուհետեւ մեկ օրում կանցկացվեն 2-ական, մյուսում' 1-ական տուր, այնպես որ, մասնակիցներին սպասվում է բավական հագեցած խաղացանկ: Մրցաշարը կավարտվի հոկտեմբերի 2-ին: