Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կասպարովը պահպանեց առավելությունը

Սպորտ

 

 

Իսպանիայի Վալենսիա քաղաքում ընթացող Գարի Կասպարով - Անատոլի Կարպով մրցամարտը հերթական անգամ ապացուցում է, որ կողմերը շարունակում են մնալ անհաշտ մրցակիցներ:

 

Արդեն կայացել է 4 պարտիա, եւ բոլորն էլ արդյունավետ ավարտ են ունեցել: 3-րդ պարտիայում սպիտակներով խաղացող Անատոլի Կարպովը տպավորիչ հաղթանակ տարավ եւ կրճատեց հաշվի տարբերությունը, բայց 4-րդում նա կրկին ժամանակի հետ կապված խնդիրներ ունեցավ եւ 33-րդ քայլին սպառեց այն: Այդպիսով, արագ շախմատի պարտիաներից հետո Գարի Կասպարովը վստահորեն հաղթում է Անատոլի Կարպովին' 3:1:

 

Այսօր կողմերը կանցկացնեն 8 կայծակնային պարտիաներ, որոնք մասնակիցներին կստիպի էլ ավելի արագ մտածել եւ խաղալ: