Անկայուն խաղ
Աջակցիր «Ա1+»-ին
Հայաստանի գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը անկայուն է հանդես գալիս բելգիական Անտվերպենում շարունակվող միջազգային մրցաշարում:
Նա 5-րդ տուրում հաղթեց անգլիացի Դեւիդ Հաուելին, սակայն հաջորդ տուրում պարտվեց հնդիկ Քրիշնան Սաշիկիրանին: Վեց տուրից հետո Գաբրիել Սարգսյանը 3 միավորով 5-6-րդ տեղերը բաժանում է Սլովենիայի ներկայացուցիչ Աննա Մուզիչուկի հետ:
Մրցաշարը գլխավորում է իսրայելցի Էմիլ Սուտովսկին, որը վաստակել է 5 միավոր:
Երկրորդ տեղում ընթացող ֆրանսիացի Էտիեն Բաքրոն առաջատարից ետ է մնում 0,5 միավորով, իսկ ահա հաջորդ երկու հորիզոնականներում գտնվող Անտուանետա Ստեֆանովան (Բուլղարիա) ու նույն Քրիշնան Սաշիկիրանը իրենց ակտիվում ունեն 3,5-ական միավոր: 7-րդ տուրում Գաբրիել Սարգսյանը սպիտակներով կհանդիպի հոլանդացի Յան Թիմանի հետ, որը վաստակել է 2,5 միավոր: