Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կրկին անհաջողություն

Սպորտ

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ, 74 կգ քաշային

Սուրեն Մարկոսյանը աշխարհի առաջնության 1/16 եզրափակիչ առաջին մենամարտում հաղթեց Վրաստանի ներկայացուցիչ Գելա Սաղիրաշվիլուն' 3:2, սակայն արդեն հաջորդ փուլում պարտվեց բուլղարացի Կիրիլ Թերզիեւին' 0:8: Այդպիսով, Սուրեն Մարկոսյանը առավելագույնը կարող է պայքարել միայն բրոնզե մեդալի համար, եթե բուլղարացի ըմբիշը հասնի եզրափակիչ, իսկ ինքը հաղթի սփոփիչ մրցամարտերում: