Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կասպարով - Կարպով' 2:0

Սպորտ

Իսպանական Վալենսիայում սկսված Գարի Կասպարով - Անատոլի Կարպով սուպերմրցամարտի առաջին երկու պարտիաներից հետո 2:0 հաշվով հաղթում է աշխարհի թվով 13-րդ չեմպիոնը:

Առաջին պարտիայում Անատոլի Կարպովը սպիտակներով 28-րդ քայլին փորձեց հակախաղ կազմակերպել, սակայն նրա ժամանակն ավարտվեց, իսկ երկրորդում Գարի Կասպարովը պարզապես ջախջախեց իր մրցակցին' նրան ստիպելով անձնատուր լինել արդեն 28-րդ քայլին: Այսօր կողմերը կանցկացնեն եւս երկու արագ շախմատի պարտիաներ:

Ի դեպ, այս տարվա դեկտեմբերի 11-13-ը Փարիզում տեղի  կունենա Գարի Կասպարով - Անատոլի Կարպով երկրորդ մրցամարտը: Կազմակերպիչներն մտադիր են շարունակել մրցավեճը նաեւ 2010 թվականին: Նախատեսվում է նմանատիպ մրցաշարեր անցկացնել նաեւ Նյու Յորքում եւ Մոսկվայում: