Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հարություն Ենոքյանն էլ պարտվեց

Սպորտ

Ազատ ոճային ըմբշամարտիկ, 84 կգ քաշային Հարություն Ենոքյանը աշխարհի առաջնության առաջին մենամարտում վստահ հաղթեց չինացի Հոն Ջուն Դինգին` 6:0, սակայն 1/4-ում, միայն լրացուցիչ խաղափուլում, զիջեց հունգարացի Իշտվան Վերեբին` 1:3: Քանի որ վերջինս հաջորդ փուլում պարտվեց Ռուսաստան ներկայացուցիչ Աբուսալամ Գադիշովին, ուստի Հարություն Ենոքյանը զրկվեց սփոփիչ մենամարտից եւ դուրս մնաց պայքարից:

60 կգ քաշային Արթուր Առաքելյանը 1/16 եզրափակիչում մեծ դժվարությամբ հաղթեց լեհ Ադամ Բլոկին` 6:5, ապա ուժերը չափեց Զալիմխան Հուսեյնովի (Ադրբեջան) հետ: Ավաղ, մեր մարզիկը պարտվեց ադրբեջանցուն: