A
A
Գաբրիել Սարգսյանը հաղթեց
Աջակցիր «Ա1+»-ին
Բելգիական Անտվերպեն քաղաքում ընթացող շախմատի միջազգային մրցաշարում հայ գրոսմայստեր, օլիմպիական չեմպիոն Գաբրիել Սարգսյանը 4-րդ փուլում սեւերով հաղթեց Անտոնետա Ստեֆանովային: Նա վաստակել է 2 միավոր եւ այժմ հենց բուլղարուհի գրոսմայստերի հետ բաժանում է 5-6-րդ տեղերը: Այսօր Գաբրիել Սարգսյանը սպիտակներեվ կմրցի անգլիացի Դեւիդ Հոուելի հետ, ով ընդամենը վաստակել է 0,5 միավոր եւ զբաղեցնում է վերջին' 10-րդ տեղը: 4 տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում են ֆրանսիացի Էտիեն Բակրոն ու իսրայելցի Էմիլ Սուտովսկին, որոնք իրենց ակտիվում ունեն 3-ական միավոր:
Ի դեպ, մրցաշարի վերջին 5 փուլերի պարտիաները հանդիսականների համար կվերլուծի մեր հայրենակից Մհեր Հովհաննիսյանը: