Դուրս մնացին պայքարից
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի կանանց մինչեւ 19 տարեկանների հավաքականը Եվրոպայի պատանեկան առաջնության որակավորման 1-ին փուլի առաջին երկու խաղերում էլ խոշոր հաշվով պարտություններ կրեց: Մեր ֆուտբոլիստուհիները նախ 0:10 գերխոշոր հաշվով զիջեցին Բելգիայի թիմին, ապա պարտվեցին մրցաշարի կազմակերպիչներին' Հունգարիայի հավաքականին' 0:4: Այդպիսով, մեր աղջիկները մեկ տուր առաջ դուրս մնացին հետագա պայքարից, քանի որ վերը նշված երկու երկրների թիմերն էլ հաղթեցին Լատվիայի ընտրանուն:
Ի դեպ, առաջին խաղի ժամանակ մեր ընտրանին կադրային լուրջ խնդիրներ է ունեցել, քանի որ հանդիպմանը հայտավորվել է ընդամենը 12 ֆուտբոլիստուհի, 2 դարպասապահ եւ 10 խաղացող: Դա նշանակում է, որ թիմը փոխարինում կատարելու հնարավորություն չի ունեցել: Հունգարիայի խաղին նրանց արդեն միացել են եւս չորս ֆուտբոլիստուհիներ, որոնք Հայաստանի ազգային հավաքականի կազմում մասնակցել էին աշխարհի առաջնության ընտրական փուլի Ֆինլանդիայի ընտրանու հետ հանդիպմանը (այն ավարտվել էր ֆիննուհիների հաղթանակով' 4:0), որից հետո նոր մեկնել Հունգարիա: