Միմիայն պարտություններ
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի սեղանի թենիսիստները ժամանակից շուտ հրաժեշտ տվեցին Եվրոպայի առաջնությանը:
Փոքր ռակետի հայ վարպետները ավարտեցին ելույթները գերմանական Շտուտգարտ քաղաքում ընթացող սեղանի թենիսի 2009 թ Եվրոպայի առաջնությունում:
Կանանց անհատական մրցաշարի 1/64 եզրափակիչում Հասմիկ Խաչատրյանն ու Տաթեւիկ Ենգիբարյանը միեւնույն 0:4 հաշվով պարտվեցին համապատասխանաբար
խորվաթուհի Անդրեա Բակուլային ու Թուրքիայի ներկայացուցիչ Սիրին Հենին: Մեր կանանց զույգը' Հասմիկ Խաչատրյան - Լուիզա Նազարյան կազմով, զուգախաղերի 1/32 եզրափակիչում զիջեց Ժան Բին Լի - Մարտինա Պետցեր ավստրիական զույգին' 1:3:
Տղամարդկանց զուգախաղերում Մուրադ Ասատրյանն ու Մեսրոպ Ղուկասյանը 1/32 եզրափակիչում չոր' 0:3 հաշվով տանուլ տվեցին Եվրոպայի նորընծա չեմպիոններ (հավաքականի կազմում) Տիմո Բոլ - Քրիստիան Սաս գերմանական զույգին:
Այդպիսով, առաջնության ավարտից երեք օր առաջ մեր մարզիկ-մարզուհիները դուրս մնացին բոլոր մրցաշարերից: