Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Միակը Հայաստանից

Սպորտ

Հայաստանցի թենիսիստ Տիգրան Մարտիրոսյանը հաջող է հանդես գալիս ԱՄՆ-ի Օկլահոմա նահանգի Տուլսա քաղաքում անցկացվող միջազգային մրցաշարում: Նա առաջին փուլում առավելության հասավ ուկրաինացի Ալեքսանդր Նեդավյոսովի նկատմամբ` 2:0 (6:4, 6:2), իսկ երկրորդում նույն հաշվով (6:4, 6:2) հաղթեց ամերիկացի Մայքլ Յանին: Քառորդ եզրափակիչում Տիգրան Մարտիրոսյանը կհանդիպի ամերիկացի մեկ այլ թենիսիստ` Ռայան Սվիտինգի հետ:

Նշենք, որ Տիգրան Մարտիրոսյանը պրոֆեսիոնալ թենիսիստների միության դասակարգման աղյուսակում այժմ զբաղեցնում է 406-րդ տեղը: Միջազգային մրցաշարերում նա հանդես է գալիս 2006 թվականից, սակայն հիմնականում ԱՄՆ-ում տեղի ունեցող մրցումներին: