Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Աբրահամը կռվող բռնցքամարտիկ է, բայց ...»

Սպորտ

Բռնցքամարտի IBF վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամի առաջիկա մրցակից, միջին քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Ջերմեն Թեյլորը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում այն հանգամանքը, որ մրցամարտը տեղի է ունենալու իր մրցակցի քաղաքում: «Ես լավ պատկերացնում եմ, որ Բեռլինում ավելի շատ աջակցելու են Աբրահամին: Սակայն ես բազմիցս մենամարտել եմ արտերկրում, ուստի գիտեմ, թե ինչպես է պետք նախապատրաստվել նման հանդիպումներին: Արթուրը մինչեւ վերջ կռվող բռնցքամարտիկ է, բայց ես պատրաստ եմ դրան: Կաշխատեմ իմ կամքը թելադրել նրան», - ասել է ամերիկացի բռնցքամարտիկը:

Նշենք, որ նրանց մենամարտը կայանալու է հոկտեմբերի 17-ին: