A
A
Խոստումնալից սկիզբ
Աջակցիր «Ա1+»-ինԻսրայելական Էյլաթ քաղաքում մեկնարկեց ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը: Մրցումների առաջին օրը մեր մարզիկները նվաճեցին 1 ոսկե մեդալ: Պատանիների մինչեւ 56 կգ քաշային կարգում մեր հայրենակից Սմբատ Մարգարյանը ցույց տվեց 235 կգ ընդհանուր արդյունք:
Նույնքան բարձրացրեց նաեւ բելառուսցի Ստանիսլավ Չադովիչը, սակայն նա անձնական քաշով ավելի ծանր գտնվեց, քան Մարգարյանը: Մեր երկրորդ մասնակիցը` Վարդան Կարապետյանը, 210 կգ արդյունքով զբաղեցրեց 10-րդ տեղը: