Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նոր հաղթանակներ միլանյան ռինգում

Սպորտ

Հայ 3 բռնցքամարտիկները շարունակում են պայքարը մեդալների համար

Միլանում շարունակվող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում երեկ ռինգ մտած մեր երկու բռնցքամարտիկներն էլ հաջող հանդես եկան:

Մինչեւ 57 կգ քաշային Ազատ Հովհաննիսյանը իր 3-րդ մենամարտում 14:7 հաշվով պարտության մատնելով իտալացի Ալեսիո Դի Սավինոյին, մտավ ¼ եզրափակիչ: Այս փուլում նա կհանդիպի մեքսիկացի Օսկար Վալդեսի հետ: Աշխարհի գավաթակիր Անդրանիկ Հակոբյանը (75 կգ) 7:3 հաշվով պարտության մատնեց իռլանդացի Դարեն Օ'Նիլին եւ շարունակում է պայքարը: Քառորդ եզրափակիչում նրա մրցակիցն է մոլդովացի Վիկտոր Կոտյույանչին:

Մեր երեք բռնցքամարտիկներն իրենց մարտերը կանցկացնեն այսօր: Առաջինը ռինգ դուրս կգա48 կգ քաշային, 2008-ի Եվրոպայի չեմպիոն Հովհաննես Դանիելյանը, որը ուժերը կչափի մոնղոլ Սերբանդա Պուրեւդորջի հետ: Նշենք, որ հաղթանակի դեպքում հայ մարզիկները նվազագույնը կնվաճեն բրոնզե մեդալ: