Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տրամադրված են միմիայն հաղթանակի

Սպորտ

«Բելգիայի հավաքականի համար բոլոր ընտրական հանդիպումներն էլ սկզբունքային նշանակություն ունեն, ուստի Հայաստանի հետ խաղին հանդես կգան մեր 11 լավագույն խաղացողները: Ճիշտ է, վնասվածքի եւ որակազրկման պատճառով բացակայում են մեր երեք առանցքային ֆուտբոլիստները, բայց նրանց կփոխարինենք միմիայն լավագույններով», - «Հանրապետական» մարզադաշտում անցկացրած մարզումից հետո կազմակերպված մամուլի ասուլիսին ասաց Բելգիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆրանկ Վերկոտերենը:

Նա հրաժարվեց խոսել Հայաստանի հավաքականի մասին, քանի որ համարում է, որ կոռեկտ չէ գնահատական տալ մրցակցին: Վերկոտերենը կրկին անգամ հավաստիացրեց, որ Երեւան են ժամանել միմիայն հաղթանակի համար: «Մենք չենք ցանկանում ապրել այնպիսի պահեր, ինչը ապրեցինք Իսպանիայում: Պարտությունը շուտափույտ մոռանալու լավագույն դեղամիջոցը հաջորդ խաղում հաղթանակ տանելն է», - եզրափակեց բելգիացի մասնագետը: Հիշեցնենք, որ բելգացիները Իսպանիայի հետ սեպտեմբերի 5-ի խաղում տանուլ էին տվել 5:0 հաշվով: