Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վերկոտերենը թարմացնում է թիմի կազմը

Սպորտ

«Մենք Երեւան ենք մեկնում հաղթանակի համար, չնայած այն բանին, որ խաղն մարզական առումով նշանակություն չունի մեր համար, - Հայաստան մեկնելուց առաջ հայտարարել է Բելգիայի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆրանկ Վերկոտերենը, - Մեր համար անչափ կարեւոր է բելգիական ֆուտբոլի հեղինակության բարձրացումը: Մենք արդեն մտածում ենք նոր, ավելի մարտունակ թիմ ստեղծելու մասին, ուստի աշխարհի առաջնության մնացսծ երեք հանդիպումներն էլ մեծ նշանակություն ունեն մեր համար»:

Ինչպես նշում են բելգիական լրատվամիջոցները, իսպանացիներից կրած խոշոր պարտությունից հետո (0:5), լուրջ տարաձայնություններ են առաջացել Բելգիայի հավաքականի տարեց եւ երիտասարդ խաղացողների միջեւ: Բայց ահա Վերկոտերենը հերքում է այդ փաստը: «Այն, ինչ-որ մենք տեսանք Իսպանիայի հետ խաղին, ամենեւին էլ կապված չէ ներքին տարաձայնությունների հետ: Պարզապես այդ օրը ֆուտբոլիստները վատ էին համագործակցում միմյանց հետ»:

Այնուամենայնիվ, բելգիացիների գլխավոր մարզիչը Հայաստանի հետ խաղին նախապատրաստվելու համար թիմ է հրավիրել 4 նոր խաղացողների: Դրանք են Ժիլ Սվերտսը (ԱԶ, Հոլանդիա), Թոմ Դե Սուտերը («Անդերլեխթ»), Ռոլանդ Լամահը («Լե Ման», Ֆրանսիա) եւ Սեբաստիան Պոկոնոլին (ԱԶ, Հոլանդիա): Իսկ ահա իսպանացիների հետ խաղին հայտավորված 18 ֆուտբոլիստնրից 4-ը (Վերտոնգեն, Վերմալեն, Ֆելաինի, Դե Լաետ) չեն մասնակցի երեւանյան հանդիպմանը:


Հիշեցնենք, որ Հայաստան - Բելգիա խաղը տեղի կունենա սեպտեմբերի 9-ին, Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում, ժամը 21:00-ին: Տոմսերի գները մնացել են անփոփոխ. 5000, 3000 ու 1500 դրամ:


Ի դեպ, Հայաստան - Բելգիա հանդիպումը ուղիղ եթերով հեռարձակվելու է նաեւ թուրքական «Կանալ 1» վճարովի հեռուստաալիքով: