Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սպասում ենք մեդալների

Սպորտ

"Սեպտեմբերի 11-13-ը Երևանում կայանալիք Ձյուդոյի Եվրոպայի երիտասարդների առաջնության նախապատրաստական աշխատանքներն ընփանում են բուռն և ժամանակացույցին համապատասխան"-այդ մասին հաղորդում են ձյուդոյի ֆեդերացիայից:

Պատրաստվում են նաև Հայաստանի ձյուդոյի երիտասարդական հավաքականի մարզիկները: Օգոստոսի 28-ից նրանք մեկնել են Ծաղկաձոր' ուսումնամարզական հավաք անցկացնելու նպատակով: Հայկական ձյուդոյի երիտասարդ հավաքական ՙկերպարը՚ Երևան կվերադառնա միայն սեպտմբերի 10-ին ու կմասնակցի վիճակահանությանը:

ՙՄեր սպորտսմենների մարզական պատրաստվածությունը նորմալ է, մեզ հետ բժիշկ կա, որն ամեն օր ստուգումներ է անցկացնում: Տեխնիկական և տակտիկական պատրաստվածությունը լավ է, ոչ մի բանից չենք դժգոհում: Ու, անկեղծ ասած, սպասում ենք մեդալների: Առաջն Աստված՚,- այսպես մեկնաբանեց իր սաների մարզական պատրաստվածությունը Հայաստանի ձյուդոյի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Տիգրան Բաբայանը:

Հաշվի առնելով հասարակության մեծ ուշադրությունը Երևանում կայանալիք առաջնության նկատմամբ' պետք է նշել, որ հոգեբանական առումով էլ մեր մարզիկները ի զորու են լավագույնս ներկայանալ Եվրոպայի առաջնության ժամանակ:

Հիշեցնենք, որ Հայաստանը ներկայացնում են 8 մարզիկներ և 6 մարզուհիներ:

Միասին գոտեպնդենք մեր մարզիկներին սեպտեմբերի 11-13-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Ի դեպ, մուտքն ազատ է:

Այս մասին հաղորդում է Հայաստանի Ձյուդոյի ֆեդերացիան: