Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մնացին յոթը

Սպորտ

Հայաստանի հավաքականը մեկ օրում երկու կորուստ կրեց:

Բռնցքամարտի աշխարհի 15-րդ առաջնության մրցումների 3-րդ օրը Հայաստանի հավաքականը միանգամից երկու կորուստ կրեց: Ինչպես տեղեկացրել էինք, 69 կգ քաշային Սամվել Մաթեւոսյանը միավորներով պարտվել էր ալբանացի Ջեթմիր Կուչիին: Նույն օրը ծանր քաշային Ցոլակ Անանիկյանն ընդամենը մեկ միավորով զիջեց իր մրցակցին' սլովակցի Սանդրո Դիրնֆիլդին' 10:11, իսկ ահա 57 կգ քաշային Ազատ Հովհաննիսյանը 24:7 հաշվով ջախջախեց վենեսուելացի Էկտոր Մանսալիյային: Այդպիսով, միլանյան ռինգում Հայաստանից պայքարը կշարունակեն 7 բռնցքամարտիկներ:

Այսօր 51 կգ քաշային Դերենիկ Գիժլարյանը կմրցի Ռուսաստանը ներկայացնող Միշա Ալոյանի հետ, 60 կգ քաշային Հրաչիկ Ջավախյանին ձեռնոց կմեկնի բրազիլացի Էվերտոն Լոպեշը, իսկ 64 կգ քաշային Էդուարդ Համբարձումյանը կհանդիպի թուրք Օնուր Սիպալի հետ: