Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առաջին անհաջողությունը միլանյան ռինգում

Սպորտ

Հայ բռնցքամարտիկ, 69 կգ քաշային Սամվել Մաթեւոսյանը Միլանում ընթացող աշխարհի առաջնության որակավորման փուլում միավորներով`4:10 հաշվով պարտվեց Ալբանիան ներկայացնող Ջեթմիր Կուչիին եւ դուրս մնաց հետագա պայքարից: Նա մեր հավաքականից առաջինն է, որ չկարողացավ հաղթահարել այս փուլը: Հիշեցնենք, որ մինչ այդ մեր բոլոր 5 մասնակիցներն էլ միմիայն հաղթանակներ էին տարել:

Այսօր ռինգ կմտնեն մեր մյուս երկու ներկայացուցիչները`57 կգ քաշային Ազատ Հովհաննիսյանը եւ ծանր քաշային Ցոլակ Անանիկյանը: