Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բոսնիացիները ստուգում են ուժերը Երեւան մեկնելուց առաջ

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի առաջիկա մրցակից Բոսնիայի եւ Հերցեգովինայի ընտրանին պատրաստվելով սեպտեմբերի 5-ին Երեւանում կայանալիք ընտրական խաղին, երեկ ստուգողական հանդիպում անցկացրեց երկրի ցածր լիգայում հանդես եկող «Ֆամոսա» թիմի հետ: Այն, ինքնին, ավարտվեց ազգային թիմի հաղթանակով` 2:0: Գոլերի հեղինակ դարձան Պյանիչն ու Մուսլիմովիչը: Խաղը դիտելու համար Հրասնիցի քաղաքի մարզադաշտ են եկել 4000 երկրպագուներ:

Բոսնիացիները հանդես են եկել հետեւյալ կազմով. Սուպիչ, Յահիչ, Սալիհովիչ, Նադարեւիչ, Սպահիչ, Իբրիչիչ, Մուրատովիչ, Ռահիմիչ, Պյանիչ, Վլադավիչ, Իբիշեւիչ, (երկրորդ խաղակեսում փոխարինման են մտել Բեգովիչը, Հրգովիչը, Միսիմովիչը (վերջինս որակազրկված է եւ չի մասնակցի Հայաստանի հետ խաղին), Մուսլիմովիչը, Պանձան, Մրավացը, Դամյանովիչը, Միրվիչը): Ինչպես տեղեկացնում են բոսնիական լրատվամիջոցները, հավաքականի գլխավոր մարզիչ Միրոսլավ Բլաժեւիչը խաղացել է 5-3-2 տակտիկական տարբերակով: