Ամենամաքուր մարզաձեւերը ոչ օլիմպիական են
Աջակցիր «Ա1+»-ինՀամաշխարհային հակադոպինգային գործակալության (ՀԿԳ) տվյալներով աշխարհի ամենամաքուր մարզաձեւերն են ուշուն, պոլոն, ռակետբոլն ու կյանքի փրկում ձեւերը:
2008 թվականին այս մարզաձեւերի ներկայացուցիչներից վերցրած դոպինգ ստուգումներից ոչ մեկը դրական արդյունք չի տվել: Օլիմպիական մարզաձեւերից ամենամաքուրը սոֆտբոլն ու չմշկավազքն են:
Անցած տարի ՀԿԳ անցկացրել է 274.615 դոպինգ ստուգում, այդ թվում 33.445-ը ֆուտբոլում, 26.984-ը` աթլետիկայում, 19.436-ը` հեծանվասպորտում, 19.429-ը` բեյսբոլում, 14.020-ը` ջրային մարզաձեւեերում: Ըստ գործակալության վիճակագրության, բոլորից հաճախ խթանիչներ օգտագործել են հեծանվորդները` 732 անգամ:
Ապա գալիս են ֆուտբոլիստները (549) եւ աթլետները (361): Իսկ ահա տոկոսային հարաբերությամբ ամենադոպինգային մարզաձեւը համարվում է բրիջը. ստուգման ենթարկվածներից 8,51 տոկոսի մոտ խթանիչներ են հայտնաբերվել: Օլիմպիական մարզաձեւերից առջեւում բռնցքամարտն է` 2,21 տոկոս: