Թեքվանդո պետպատվերով
Աջակցիր «Ա1+»-ինԵրեւանի օլիպիական հերթափոխի պետական մարզական քոլեջը նոր, 2009-10 թթ. ուսումնական տարին դիմավորեց նոր ծրագրով:
Ինչպես տեղեկացրեց կրթօջախի փոխտնօրեն Վարդան Թովմասյանը, այս ուստարվանից քոլեջում իրենց գիտելիքները կարող են հարստացնել նաեւ հանրապետության պատանի եւ երիտասարդ թեքվանդոյիստները:
«Ինչպես գիտեք, մեր քոլեջը աշխատում է պետպատվերով: Այս տարի ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության որոշմամբ գործող 14 խմբերին (ազատ եւ հունահռոմեկան ըմբշամարտ, բռնցքամարտ, ձյուդո, ծանրամարտ, ջրացատք, սուսերամարտ, հեծանվային սպորտ, աթլետիկա, ֆուտբոլ, սպորտային եւ գեղարվեստական մարմնամարզություն, սեղանի թենիս, սպորտային ակրոբատիկա) ավելացավ եւս մեկը: Դա թեքվանդոն է, որը նույնպես օլիմպիական մարզաձեւերից է, բացի այդ այն գնալով մեծ տարածում է գտնում մեր հանրապետությունում»:
Այս ուստարում ԵՕՀՊՄՔ-ում պետպատվերով կսովորեն 503 աշակերտներ: Ուշագրավն այն է, որ քոլեջում դեռ շարունակվում է քննաշրջանը: «Մենք դեռեւս 100 թափուր տեղ ունենք, իսկ ահա դիմումների թիվը մոտ 250-ն է: Այդ իսկ պատճառով առաջիկա օրերին դիմորդները պետք է քննություններ հանձնեն: Հետո տարբեր մարզաձեւերի մարզիչները կորոշեն, թե ովքեր կշարունակեն ուսուցումը մեր քոլեջում»:
Հիշեցնենք, որ ԵՕՀՊՄՔ-ուն դա խորհրդային տարիների հայտնի թիվ 10-րդ գիշերօթիկ դպրոցն է, որը մարզական թեքում ուներ, եւ որի սաները բազմիցս մեծ նվաճումների են հասել տարբեր միջազգային մրցասպարեզներում: