Կայծակի պատճառով
Աջակցիր «Ա1+»-ինԴանիական «Նորդսայլանդ» թիմի 24-ամյա ֆուտբոլիստ Ջոնաթան Ռիխտերը այլեւս չի կարող զբաղվել իր սիրած մարզաձեւով, քանի որ վիրաբույժները ստիպված եղան անդամահատել նրա ոտքը:
Այս տարվա հուլիսի 20-ին, ընկերական հանդիպման ժամանակ, աֆրիկյան արմատներ ունեցող ֆուտբոլիստին կայծակ էր հարվածել: Մահամերձ վիճակից դուրս բերելու համար Հվիդովրե քաղաքի հիվանդանոցի բժիշկներից պահանջվել է մոտ 10 օր: Օգոստոսի 2-ին ֆուտբոլիստն սկսել է խոսել, սակայն նրան վերջնականապես այդ վիճակից դուրս բերելու համար մեկ ամիս անց հարկ է եղել անդամահատել ձախ ոտքը: Այժմ Ռիխտերի կյանքին որեւէ վտանգ չի սպառնում:
«Նորդսայլանդ» ակումբի ղեկավարությունը անհատական թոշակ է նշանակել անդամալուծված ֆուտբոլիստին, իսկ նրան ապահովագրած գործակալությունը վճարել է 500 հազար դանիական կրոն փոխհատուցում:
Ռիխտերը հանդես է եկել միայն «Նորդսայլանդում», 2005 թվականից, որի կազմում անցկացրել է 70 խաղ, խփել 9 գոլ: Նրա զույգ եղբայրը' Սիմոնը, նույնպես խաղում է «Նորդսայլանդում»: