Երկուսն էլ հաղթեցին
Աջակցիր «Ա1+»-ինՄեր բռնցքամարտիկները հաջող սկսեցին սեպտեմբերի 1-ին իտալական Միլանում մեկնարկած աշխարհի առաջնությունում: Մրցումների առաջին օրը 51 կգ քաշային Դերենիկ Գիժլարյանը միավորներով (11:9) պարտության մատնեց իր մրցակցին եւ մտավ 1/16 եզրափակիչ: Այս փուլում, ինչպես եւ սպասվում էր, նա կհանդիպի Ռուսաստանը ներկայացնող Միշա Ալոյանի հետ, որը բացահայտ առավելության հասավ բուրունդույցի Յայայի նկատմամբ' 25:2: Իսկ ահա Ուկրաինայի դրոշի տակ հանդես եկող Արտյոմ Դալլաքյանը չներկայացավ մենամարտին եւ դուրս մնաց հետագա պայքարից:
Հաղթանակով սկսեց առաջնությունը նաեւ մեր բռնցքամարտիկ, 64 կգ քաշային Էդուարդ Համբարձումյանը, որը վստահ հաղթեց Արայա Ֆրեյզերին (Կոստա Ռիկա): 1/16 եզափակիչում նա ուժերը կչափի 20-ամյա թուրք բռնցքամարտիկ Օնուր Սիպալի հետ:
Այսօր Հայաստանի բռնցքամարտիկներից ռինգ կմտնեն 54 կգ քաշային Գառնիկ Հարությունյանը, Հրաչիկ Ջավախյանը (60 կգ) եւ Անդրանիկ Հակոբյան (75 կգ):