A
A
Արթուր Աբրահամը կմենամարտի մեկ շաբաթ շուտ
Աջակցիր «Ա1+»-ինԲռնցքամարտի IBF վարկածով կիսամիջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը (նա հրաժարվել է այդ տիտղոսից, քանի որ անցել է նոր քաշային կարգ):
Showtime ընկերության կողմից կազմակերպվող գերմրցաշարի շրջանակներում առաջին մենամարտը նա կանցկացնի հոկտեմբերի 10-ին, Գերմանիայում: Այդ օրը մեր բռնցքամարտիկը կմրցի միջին քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն Ջերմեն Թեյլորի հետ:
Նշենք, որ մենամարտը, ըստ նախնական պայմանավորվածության, պետք է կայանար հոկտեմբերի 17-ին, սակայն կազմակերպիչներն այսօր փոխեցին ժամկետը' չնշելով դրա պատճառները: Դա նշանակում է, որ Արթուրը ստիպված պետք է փոփոխություն մտցնի իր նախապատրաստական ծրագրում: