Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անկայուն առաջնություն

Սպորտ

ՀՀ ֆուտբոլի առաջնության բարձրագույն խմբի մրցաշարն որքան մոտենում է եզրագծին, այնքան անկանխատեսելի են դառնում հանդիպումների արդյունքները:

Անակնկալ խաղով առաջին հերթին առանձնանում է մրցաշարի առաջատար «Փյունիկը»: Վերջինս 18-րդ տուրում 0:1 հաշվով անսպասելի պարտվեց առաջնության ընդգծված ետնապահ «Արարատին», իսկ ահա հերթական խաղում փյունիկցիները Կապանում հեշտությամբ հաղթեցին մրցանակային 3-րդ տեղին հավակնող «Գանձասարին»' 2:0:

Նույնպիսի անկայուն խաղ է ցուցադրում ոսկե մեդալի մյուս հավակնորդ «Միկան»: 19-րդ տուրում միկացիները վստահ առավելության հասան երրորդ տեղում ընթացող «Ուլիսի» նկատմամբ'2:0, իսկ ահա նախորդ խաղում 1:2 հաշվով պարտվել էին կադրային խնդիրներ ունեցող «Բանանցին» (որակազրկման պատճառով վերջինիս կազմում բացակայում էին առաջատար երկու ֆուտբոլիստներ' թիմի ավագ Արթուր Ոսկանյանը եւ հենակետային կիսապաշտպան Կասուլեն):

Նույնը կարելի է ասել նաեւ մեր երբեմնի դրոշակակիր «Արարատի» մասին, որը, կարելի է ասել, դարձել է հանրապետության չեմպիոն «Փյունիկի» սարսափը, քանի որ վերջինիս հետ անցկացրած վերջին երկու հանդիպումներում վաստակել է 4 միավոր եւ բաց չի թողել ոչ մի գոլ:

Սակայն հաջողված խաղերին հաջորդում են լուրջ սայթաքումներ, ինչպես տեղի ունեցավ «Միկայի» հետ արտագնա հանդիպման ժամանակ, երբ «Արարատը» հիմնականում պաշտպանների եւ դարպասապահների  կողմից թույլ տված սխալների հետեւանքով խոշոր' 1:5 հաշվով պարտություն կրեց:

Ընդհանուր առմամբ առաջնության բոլոր մասնակիցնրն էլ շատ անկայուն են հանդես գալիս այս տարի, ինչը վկայում է այն մասին, որ մեր թիմերը չեն կարողանում պահպանել լավ մարզավիճակ ողջ մրցաշրջանում, այդ իսկ պատճառով վերելքներին հաջորդում են վայէջքները, եւ հակառակը:

19-րդ տուր

Բանանց - Արարատ' 0:0

Գանձասար - Փյունիկ' 0:2

Միկա - Ուլիս' 2:0

Շիրակ - Կիլիկիա' 1:1
Մրցաշարային աղյուսակ
Խ       Հ        Ո       Պ       Գ       Մ
1. Փյունիկ              19      13      5        1        35-8   44
2. Միկա                19      13      2        4        42-20 41
3. Ուլիս                 19      11      3        5        30-14 36
4. Բանանց            19      10      2        7        27-19 32
5. Գանձասար        19      8        2        9        15-26 26
6. Շիրակ               19      3        7        9        16-37 16
7. Կիլիկիա            19      3        3        13      14-30 12
8. Արարատ           19      1        4        14      8-33   7