Արոնյանն ու Հակոբյանը մի փոքր զիջեցին դիրքերը
Աջակցիր «Ա1+»-ինՋերմուկում ընթացող ՖԻԴԵ-ի Գրան-պրիի մրցաշարում այսօր կայացան 5-րդ տուրի պարտիաները:
Ցավոք, մեր երկու գրոսմայստերներն էլ անհաջողության մատնվեցին եւ մի փոքր զիջեցին դիրքերը: Լեւոն Արոնյանը, որը 4 տուրից հետո հունգարացի Պետեր Լեկոյի հետ գլխավորում էր մրցաշարային աղյուսակը, սեւ խաղաքարերով պարտվեց ուզբեկ շախմատիստ Ռուստամ Կասիմջանովին:
Վլադիմիր Հակոբյանն նույնպես սեւերով տանուլ տվեց Իսրայելի ներկայացուցից Բորիս Գելֆանդին: Իսկ ահա Լեկոն խաղաղ դաշն կնքեց ռուսաստանցի Եվգենի Ալեքսեեւի հետ եւ առաջ անցավ Արոնյանից: Նրան հավասարվելու հնարավորություն ունեին ուկրաինացի Վասիլի Իվանչուկն ու բուլղարացի Իվան Չեպարինովը, որոնք այս տուրում մրցեցին հենց իրար հետ: Սեւ խաղաքարերով հանդես եկող Իվանչուկը հաղթանակ տարավ եւ վաստակած միավորներով հավասարվեց Լեկոյին:
Վաղը մրցաշարի մասնակիցները կհանգստանան, իսկ հաջորդ օրը տեղի կունենան 6-րդ տուրի պարտիաները: Արոնյանը սպիտակներով ուժերը կչափի Գելֆանդի, իսկ Հակոբյանը` ուկրաինացի Պավել Էլյանովի հետ:
5-րդ տուր
Եվգենի Ալեկսեեւ - Պետեր Լեկո` 0,5-0,5
Իվան Չեպարինով - Վասիլի Իվանչուկ` 0-1
Գատա Կամսկի - Էռնեստո Ինակիեւ` 1-0
Ռուստամ Կասիմջանով - Լեւոն Արոնյան` 1-0
Բորիս Գելֆանդ - Վլադիմիր Հակոբյան` 1-0
Պավել Էլյանով - Դմիտրի Յակովենկո` 0,5-0,5
Սերգեյ Կարյակին - Էտիեն Բաքրո` 1-0
Մրցաշարային աղյուսակ (5-րդ տուրից հետո)
1-2. Պետեր Լեկո (Հունգարիա)` 3,5
Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա)` 3,5
3-5. Լեւոն Արոնյան (Հայաստան)` 3
Բորիս Գելֆանդ (Իսրայել)` 3
Ռուստամ Կասիմջանով (Ուզբեկստան)` 3
6-9. Իվան Չեպարինով (Բուլղարիա)` 2,5
Պավել Էլյանով (Ուկրաինա)` 2,5
Դմիտրի Յակովենկո (Ռուսաստան)` 2,5
Սերգեյ Կարյակին (Ուկրաինա)` 2,5
10-13. Եվգենի Ալեկսեեւ (Ռուսաստան)` 2
Վլադիմիր Հակոբյան (Հայաստան)` 2
Էտիեն Բաքրո (Ֆրանսիա)` 2
Գատա Կամսկի (ԱՄՆ)` 2
14. Էռնեստո Ինակիեւ (Ռուսաստան)` 1