Ջերմուկում կմրցեն լավագույնները
Աջակցիր «Ա1+»-ինՕգոստոսի 8-ից 24-ը Ջերմուկում տեղի կունենա ՖԻԴԵ-ի Գրան-Պրիի հինգերորդ փուլը:
Մրցաշարին մասնակցելու են 14 գրոսմայստերներ 9 երկրներից:
Մեծ մրցաշարի մասնակիցների մեծ մասն արդեն ժամանել է Հայաստան եւ ուղևորվում է Ջերմուկ: Այստեղ վաղը տեղի կունենա մրցաշարի բացման հանդիսավոր արարողությունը: Երևան կժամանի նաև ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը:
Մասնակցիներից ամենաբարձր գործակիցը (2768), ունի հայազգի գրոսմաստեր Լևոն Արոնյանը, ամենացածրը (2672) Ուզբեկստանը ներկայացնող Ռուստամ Կասիմջանովը: Շախմատային մեր հսկաների մարտավկաների խումբը գլխավորում է Գաբրիել Սարգսյանը: Վաղը տեղի կունենա նաև վիճակահանությունը:
Ստորև ներկայացնում ենք մրցաշարի մասնակիցներին եւ նրանց գործակիցները:
Վլադիմիր Հակոբյան(2712) - Հայաստան
Եվգենի Ալեկսեեվ(2714) - Ռուսաստան
Լևոն Արոնյան(2768) - Հայաստան
Էթիեն Բաքրո(2721) - Ֆրանսիա
Իվան Չեպարինով(2678) - Բուլղարիա
Պավել Էլյանով(2716) - Ուկրաինա
Բորիս Գելֆանդ(2755) - Իսրայել
Էռնեստո Ինարկիեվ(2675) - Ռուսաստան
Վասիլի Իվանչուկ(2703) - Ուկրաինա
Դմիտրի Յակովենկո(2760) - Ռուսաստան
Գատա Կամսկի(2717) - ԱՄՆ
Սերգեյ Կարյակին(2717) - Ուկրաինա
Ռուստամ Կասիմջանով(2672)- Ուզբեկստան
Պետեր Լեկո(2756) - Հունգարիա