Հայաստանի ընտրանին նահանջել է
Աջակցիր «Ա1+»-ինԱզգային հավաքականների ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանի ազգային ընտրանին զբաղեցնում է դասակարգման աղյուսակի 123-րդ հորիզոնականը /243 միավոր/ ` նախորդ ամսվա համեմատ նահանջելով մեկ տեղով:
Այս մասին հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Աղյուսակի առաջին երեք տեղերը զբաղեցնում են աշխարհի հնգակի չեմպիոն Բրազիլիայի հավաքականը` 1642 միավոր, Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիայի ընտրանին` 1590 եւ Հոլանդիայի հավաքականը` 1379 միավոր:
Ի դեպ, 2010 թվականի Աշխարհի գավաթի առաջնության ընտրական մրցաշարում Հայաստանի ազգային հավաքականի մրցակիցներ Թուրքիայի հավաքականը 809 միավորով զբաղեցնում է 28 տեղը, Բոսնիա-Հերցոգովինայի հավաքականը` 44-րդ, Բելգիան` 62-րդ եւ Էստոնիան 112-րդ տեղերը:
Վրաստանը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում 103-րդն, Ադրբեջանը` 137 -րդը: Ամենացածր միավորներն ունի Ղրղզստանի հավաքականը: