Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Չպահպանեց տիտղոսը, սակայն հաղթեց Անանդին

Սպորտ

Լևոն Արոնյանը եզրափակիչում տանուլ տվեց մրցամարտը Նակամուրային 0.5-3.5 հաշվով:
Այսպիսով Լևոնը չկարողացավ պահպանել իր տիտղոսը և 4 գրոսմայստերների մեջ ի վերջո գրավեց 2-րդ պատվավոր տեղը:

3-րդ տեղի համար պայքարում էին Բոլոգանն ու Մովսիսյանը: Մրցամարտն ավարտվեց 1.5-2.5 հաշվով, և 3-րդ տեղին էլ տիրեց Մովսիսյանը:

Մեկնարկեց նաև արագ շախմատի առաջնությունը, որին նույնպես մասնակցում են 4 գրոսմայստերներ` Արոնյանը, Անանդը, Նայդիչը և Նեպոմյաչնին:

1-ին տուրում Արոնյանը, այն էլ սև խաղաքարերով, առավելության հասավ Անանդի նկատմամբ: Հիշեցնենք, որ Լևոնը, իր տված հարցազրույցներից մեկում իրեն Անանդից ավելի թույլ էր համարել արագ շախմատում: Կարելի է փաստել, որ Անանդն անակնկալի զոհ դարձավ: Նեպոմյաչնին էլ առավելության հասավ Նայդիչի նկատմամբ:

2-րդ տուրում Լևոնը կրկին իր բարձրության վրա էր. Այս անգամ էլ նա ստիպեց Նայդիչին անձնատուր լինել, իսկ Անանդը կրկին ձախողեց իր պարտիան` սպիտակներով տանուլ տալով Նեպոմյաչնիին:

3-րդ տուրում էլ Արոնյանն ու Նեպոմյաչնին խաղաղ դաշն կնքեցին, իսկ Անանդն էլ սև խաղաքարերով տարավ իր առաջին հաղթանակը Նայդիչի նկատմամբ:

Այսպիսով 3 տուրերից հետո մրցաշարային ուղյուսակը ստացավ հետևյալ տեսքը`

Արոնյան 2.5

Նեպոմյաչնի 2.5

Անանդ 1

Նայդիչ 0