Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Չփայլեցինք

Սպորտ

Հռոմում շարունակվող ջրային մարզաձեւերի աշխարհի առաջնությունում կայացան հերթական մրցումները, որոնց մասնակցեցին Հայաստանի մարզիկները: Կանանց 100 մ ազատ ոճում մեր միակ ներկայացուցիչ Անահիտ Բարսեղյանը 1:02.69 արդյունքով գրավեց 120-րդ տեղը (166 մասնակիցների մեջ):

Տղամարդկանց 200 մ թիկնալողում Խաչիկ Փլավչյանը մրցատարածությունն անցավ 2:14.19 րոպեում եւ 87 մասնակիցների մեջ զբաղեցրեց 65-րդ տեղը: