Արոնյանի մրցակիցը Նակամուրան է
Աջակցիր «Ա1+»-ինՖիշերի արագ շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսը պաշտպանելու համար Լեւոն Արոնյանը եզրափակիչում կմրցի ԱՄՆ ներկայացնող ճապոնացի գրոսմայստեր Հիկարու Նակամուրայի հետ:
Գերմանական Մայնցում անցկացվող աշխարհի առաջնության երկրորդ օրը մեր շախմատիստն անսպասելի տանուլ տվեց իր առաջին երկու պարտիաները եւ հայտնվեց բարդ վիճակում, քանի որ նրան կարող էին հավասարվել մնացած երեք մասնակիցները: Սակայն 6-րդ տուրում Լեւոնը հաղթեց Սլովենիայի դրոշի ներքո հանդես եկող Սերգեյ Մովսիսյանին, եւ վաստակելով 4 միավոր, պահպանեց առաջին տեղը: Նույնքան միավոր հավաքեց նաեւ Նակամուրան, որն երեք անընմեջ հաղթանակներ տոնեց, բայց լրացուցիչ գործակիցներով գրավեց 2-րդ տեղը:
Այսօր կկայանա եզրափակիչ հանդիպումը: Արոնյանն ու Նակամուրան կանցկացնեն 4 պարտիա: Ոչ-ոքու դեպքում կանցկացվի եւս 4 կայծակնային պարտիա: Ս. Մովսիսյանը մոլդովացի գրոսմայստեր Վիկտոր Բոլոգանի հետ կվիճարկի 3-րդ տեղը: