Զբաղեցրեց 93-րդ տեղը
Աջակցիր «Ա1+»-ինՀռոմում շարունակվող ջրային ձեւերի աշխարհի առաջնությունում քիչ առաջ ավարտվեց կանանց 50 մ թիկնալողի նախնական փուլի մրցումները:
Մեր լողորդուհի Անահիտ Բարսեղյանը մրցատարածությունն անցավ 32,47 վայրկյանում:
Նա 133 մասնակիցների մեջ զբաղեցրեց 93-րդ տեղը:
Սկանդալ լողորդների աշխարհում
Ջրային ձեւերի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկներն ավարտեցին ելույթները 100 մ ազատ ոճում: Մեր ուժեղագույն լողորդ Միքայել Քոլոյանը 52,12 վայրկյան արդյունքով զբաղեցրեց 104-րդ հորիզոնականը, իսկ նրա թիմակից Հարություն Հարությունյանը ցույց տվեց օրվա 147-րդ արդյունքը` 54,39:
Հարկ է նշել, որ Հռոմում շարունակվում է համաշխարհային ռեկորդները թարմացնելու գործընթացը: Երեք առաջնությունում սահմանվեցին եւս չորս ռեկորդներ: Դրանք զայրացրել են ամերիկացի հանրահայտ լողորդ Մայքլ Ֆելպսի մարզիչ Բոբ Բոումենին: Նա գտնում է, որ լողի միջազգային ֆեդերացիան պետք է թույլ չտա մարզիկ-մարզուհիներին կրել գերարհեստական նյութերից պատրաստված մարզազգեստեր: Բոումենն իր սանի միջոցով սպառնացել է բոյկոտել առաջնությունը, եթե ֆեդերացիան շատ արագ լուծում չտա այդ հիմնահարցին: Բանն այն է, որ Ֆելպսը 2005 թվականից սկսած առաջին անգամ 2-րդ տեղը գրավեց 200 մ ազատ ոճում: