Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եվ ոչ մի ժամանցի վայր (տեսանյութ)

Մարզեր

Հատկապես ամռանը ժամանցի վայրերի բացակայությունը Ալավերդու երիտասարդների շրջանում ամենաշատ քննարկվող հարցերից է։

Ալավերդու կինոթատրոններն իրենց դռները չեն բացում 90-ականներից սկսած։ Զբոսայգիները նույնպես պահպանվել են միայն մեծահասակների հիշողություններում ։ Քաղաքի ամենամեծ զբոսայգիներից մեկն արդեն երկար տարիներ ամայի, խոտածածկ տարածքի է վերածվել։

Ալավերդու քաղաքապետը նշում է, որ ոչ միայն զբոսայգին վերականգնելու, այլեւ այն պահպանելու համար մեծ գումարներ են անհրաժեշտ, ինչը համայնքային բյուջեով հնարավոր չէ իրականացնել ։

Ըստ նրա` միայն մասնավոր ներդրումներ լինելու դեպքում է հնարավոր վերականգնել զբոսայգին։ Այս պայմաններում Ալավերդիում ժամանցը կազմակերպելու միակ տարբերակը հատուկենտ սրճարաններն են, որտեղ սակայն ոչ միշտ է հնարավոր հաճելի ժամանակ անցկացնել:
ՙՄի լավ բառ կա, մուննաթ, ամեն ինչ մուննաթով են անում, մի անգամ գնում ես, էլ չէս ուզում գնաս, բայց քանի որ այլ տարբերակ չկա, ստիպված երկրորդ անգամ էլ ես գնում՚,-ասում Հասմիկը։

Նա եւ իր ընկերները ուսանողներ են, սովորում են Երեւանում: Վերադարձել են մայրաքաղաքից՝ ամառային արձակուրդները հայրենի քաղաքում անցկացնելու համար։ Նարեկն ասում է, որ ընկերներով հնարավոր է լավ ժամանակ անցկացնել բնության գրկում, բայց սիրած աղջկա հետ հանդիպելու համար Ալավերդիում պետք է վառ երեվակայություն ունենասե ՙԿամ պիտի մեր տուն գնանք,կամ իրենց տուն ՚։

Այնուամենայնիվ, ուսանողները այլընտրանք են գտել եւ որոշել ամառային արձակուրդները հետաքրքիր դարձնել ոչ միայն իրենց, այլեւ Ալավերդու երիտասարդների համար։

Առաջին քայլն իրենք արդեն արել են։ Ստեղծել են երիտասարդական միություն եւ կազմել միջոցառումների ցանկ:

Անիի կարծիքով` ի տարբերություն այլ քաղաքների, այստեղ մեծ առավելություններ կան. Թումանյանի տարածաշրջանը հարուստ պատմամշակութային հուշարձաններ ունի, որտեղ կարելի է էքսկուրսիաներ կազմակերպել ։

Ալավերդու «Անկյուն+3» ՀԸ